Իտալացի Անդրեա Պիռլոն առաջիկայում կարող է ստանձնել պորտուգալական «Բենֆիկայի» ղեկը, եթե գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը լքի զբաղեցրած պաշտոնը՝ հաղորդում է Calciomercato-ն:
«Բենֆիկան» դուրս է մնացել Պորտուգալիայի գավաթի խաղարկությունից, իսկ ազգային առաջնությունում միայն երրորդն է: Ղեկավարությունը դժգոհ է թիմի ցուցանիշներից ու կարող է հեռացնել Ժեզուշին: Ակումբի տնօրինությունը, սակայն, չի շտապում: Բանն այն է, որ Ժեզուշին պաշտոնից ազատելու դեպքում «Բենֆիկան» ստիպված կլինի խոշոր գումար վճարել մասնագետին որպես փոխհատուցում:
42-ամյա Պիռլոն մարզչական աշխատանքով չի զբաղվել 2021 թվականի մայիսից, երբ հեռացավ «Յուվենտուսից»: