Logo

«Պիռլոն չէր սիրում Ռոնալդուին, բայց ոչինչ անել չէր կարող». իտալացու նախկին օգնական

17:52 / 16.10.2025Ֆուտբոլ
null

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի նախկին օգնական Ալպարսլան Էրդեմը որոշ մանրամասներ է պատմել Թուրինում աշխատելու տարիների մասին, հայտնում է Bild-ը:

«Մենք մանրամասն ուսումնասիրում էինք բոլորի խաղը, վերլուծություններ անում և բոլոր տվյալները հանձնում Պիռլոյին: Նրան դուր չէր գալիս Պաուլո Դիբալան, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն ընդհանրապես չէր համապատասխանում նրա դավանած խաղաոճին: Պիռլոն ուզում էր, որ թիմը բարձր պրեսինգ կիրառի, բայց տվյալները ցույց էին տալիս, որ Ռոնալդուն վատագույնն էր սպրինտի հարցում: Նա չէր ուզում խաղադաշտ դուրս բերել Ռոնալդուին, բայց ոչինչ անել չէր կարող, քանի որ գործ ուներ Կրիշտիանու Ռոնալդուի հետ»,- ասել է Պիռլոյի նախկին օգնականը:

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ