Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն Radio TV Serie A-ի հետ հարցազրույցում խոստովանել է, որ չափազանց մոտ էր «Ռեալ» տեղափոխությանը 2006 թվականին:
«Մունդիալից հետո, երբ դարձանք աշխարհի չեմպիոն, ես պայմանագիր կնքեցի «Ռեալի» հետ: Չգիտեինք՝ ինչ է սպասվում իտալական ֆուտբոլին, ուստի՝ պայմանագիր էի կնքել «Ռեալի» հետ: Բայց «Միլանը», բարեբախտաբար, պահպանեց իր տեղը Ա Սերիայում և ես չեղարկեցի պայմանագիրս ու մնացի «Միլանում»:
2010-ին Պեպ Գվարդիոլան զանգեց ինձ ու առաջարկեց տեղափոխվել «Բարսելոնա», նա շատ էր ցանկանում, որ ես միանայի նրանց, սակայն Իբրահիմովիչը նոր էր եկել «Միլան», ու ես էլ որոշեցի խաղալ հարազատ թիմում», - նշել է իտալացին:
Պիռլոն «Միլանում» խաղացել է 2001-2011 թվականներին, կարիերան ավարտել է 2017-ին: Նրա վերջին ակումբը ամերիկյան «Նյու Յորք Սիթին» էր: