Logo

Պիկեն կարող է տեղափոխվել «Անդորա»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:41 / 08.10.2022ՍՊՈՐՏ
null

Իսպանական «Անդորայի» գլխավոր մարզիչ Էդեր Սարաբիան խոսել է կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին հրավիրելու հավանականության մասին: 35-ամյա ֆուտբոլիստը Սեգունդան ներկայացնող թիմի սեփականատերն է:

«Պիկեին հրավիրե՞լը, ես փակ աչքերով կհամաձայնվեի այդ գործարքին: Մենք տեսել ենք նրա խաղը Չեմպիոնների լիգայում և «Մալյորկայի» դեմ խաղում։ Նա քիչ է խաղում, բայց դեռ երկար տարիներ կհամարվի էլիտար պաշտպան»,- Սարաբիայի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Պիկեն «Բարսելոնայի» սան է: 2004-ից 2008 թվականներին նա խաղացել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» և իսպանական «Սարագոսայում», այնուհետև վերադարձել է կատալոնական թիմ:

Ընթացիկ մրցաշրջանում Ժերարը մասնակցել է 4 խաղի, աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ