«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատմել է, որ խոսել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի հետ՝ համոզելու նրան տեղափոխվել կատալոնական ակումբ։
«Եթե ես լինեի Հալանդը և ցանկանայի նվաճել «Ոսկե գնդակը», ապա չէի գնա նույն թիմ, որտեղ կտեղափոխվի Մբապեն: Վինիսիու՞սը. ես խոսել եմ նրա հետ, որպեսզի համոզեմ տեղափոխվել «Բարսելոնա»,- Պիկեի խոսքն է մեջբերում Sport.es-ը։
Վինիսիուսը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից, որտեղ տեղափոխվել է «Ֆլամենգոյից»։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Այս մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև Չեմպիոնների լիգայում անցկացրած 6 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։