Ա Սերիայի գործող չեմպիոն «Միլանի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի խմբային փուլի համար:
Թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին հայտացուցակում չի ընդգրկել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, որը վերականգնվում է վնասվածքից:
Դարպասապահներ. Մայք Մենիան, Անտոնիո Միրանտե
Պաշտպաններ. Դավիդե Կալաբրիա, Ալեսանդրո Ֆլորենցի, Սերժինյո Դեստ, Ֆիկայո Տոմորի, Սիմոն Կյաեր, Պիեռ Կալուլու, Մատեո Գաբիա, Տեո Էռնանդես, Ֆոդե Բալո-Տուրե
Կիսապաշտպաններ. Իսմայել Բենասեր, Սանդրո Տոնալի, Տոմասո Պոբեգա, Ռադե Կրունիչ, Չառլզ դե Կետելարե, Բրահիմ Դիաս, Ալեքսիս Սալեմակերս
Հարձակվողներ. Ժունիոր Մեսիաս, Ռաֆայել Լեաու, Անտե Ռեբիչ, Դիվոկ Օրիգի, Օլիվյե Ժիրու
Հիշեցնենք, որ միլանյան գրանդի հետ Չեմպիոնների լիգայի E խմբում են հայտնվել Լոնդոնի «Չելսին», ավստրիական «Զալցբուրգը» և Զագրեբի «Դինամոն»:
Առաջին տուրում Պիոլիի գլխավորած թիմն արտագնա խաղում մրցելու է «Զալցբուրգի» հետ (սեպտեմբերի 6-ին):