Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդն Ուելսի թիմի դեմ ընկերական խաղում (3-0) դարպասն անառիկ է պահել` գրանցելով պատմական ռեկորդ։
Պիկֆորդը դարձել է «Երեք առյուծների» պատմության մեջ առաջին դարպասապահը, որը 8 անընդմեջ խաղում գոլ բաց չի թողել։
31-ամյա դարպասապահն անգլիացիների կազմում վերջին անգամ գնդակ է բաց թողել մեկ տարի առաջ` 2024թ. հոկտեմբերի 10-ին՝ Հունաստանի հավաքականի դեմ Ազգերի լիգայի B լիգայի խաղում (1-2)։
Նախորդ ռեկորդակիրը լեգենդար Գորդոն Բենքսն է, որը 1966 թվականին դարպասն անառիկ էր պահել 7 անընդմեջ խաղում։
Ջորդան Պիկֆորդն Անգլիայի հավաքական է հրավիրվում 2016 թվականից, 79 խաղից 41-ում գոլ բաց չի թողել։

