Logo

Պիկեն նշել է լավագույն ֆուտբոլիստին, որը չի նվաճել «Ոսկե գնդակը»

20:57 / 11.02.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն նշել է լավագույն ֆուտբոլիստին, որը չի նվաճել «Ոսկե գնդակն» ու մրցանակի ապագա դափնեկրին, հայտնում է Marca-ն։

«Նեյմարը լավագույն ֆուտբոլիստն է, որը չի դարձել «Ոսկե գնդակի» դափնեկիր, իսկ Վինիսիուսը մրցանակի ապագա դափնեկիրը կլինի»,- նշել է Պիկեն։

Հիշեցնենք, որ Պիկեն ու Նեյմարը 2013-2017 թթ. միասին հանդես են եկել «Բարսելոնայում»։ Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության գլխավոր ռմբարկուն (79 գոլ) «Ոսկե գնդակում» լավագույն արդյունքը գրանցել է 2017 թ., երբ գրավել է երրորդ տեղը։ Վինիսիուսը 2024 թ. եղել է երկրորդը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ