Logo

Պիկեն խոսել է Մեսիի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին

14:24 / 14.03.2023Լուրեր
null

Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն խոսել է աշխարհի նորընծա չեմպիոն, Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին:

«Միայն Մեսին գիտի իր ծրագրերի մասին: Եթե նա դեռ մոտիվացված է, կարող է շարունակել ելույթները Եվրոպայում, իսկ «Բարսելոնա» վերադարձը տարբերակներից մեկն է:

Եթե նա այլևս չի ցանկանում խաղալ թոփ մակարդակում, կարող է տեղափոխվել ՄԼՍ»,- իսպանացու խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը «Բարսելոնայի» գույները պաշտպանել է 2003-2021-ին ու նվաճել 35 տիտղոս: 35-ամյա Մեսին կատալոնական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է 672 գոլով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ