Logo

Պիկեն՝ Կասիլյասին. «Յամալը մեր ժամանակ չէր խաղա»

14:16 / 25.02.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն Իկեր Կասիլյասի հետ փոդքասթի անոնսն է հրարապակել, որի ամբողջական թողարկումը լինելու է փետրվարի 26-ին: 

«Կարծում եմ՝ մեր սերունդն ավելի ուժեղ էր, ու Լամին Յամալն այն ժամանակ պարզապես չէր խաղա», - նշում է Պիկեն: 

«Էլ Կլասիկոյի» դիմակայության վերաբերյալ քննարկման ժամանակ «Բարսայի» նախկին ֆուտբոլիստը մեկ այլ ինտրիգային արտահայտություն է արել. 

«Երբ անցնում են այն սահմանները, որոնք չի կարելի հատել, ես ինձ չեմ կարողանում զսպել», - Պիկեի խոսքն է մեջբերում Marca-ն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա