Logo

Պիկեն հրաժարվել է 50 միլիոն եվրոյից «Բարսելոնայի» հետ պայմանագիրը խզելիս

10:54 / 04.11.2022ՍՊՈՐՏ
null

Հայտնի են դարձել «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեի ու կատալոնական ակումբի միջև պայմանագիրը խզելու վերաբերյալ որոշ մանրամասներ։

Cope-ի համաձայն՝ 35-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է 50 միլիոն եվրոյից, որը պետք է ստանար մինչև պայմանագրի ավարտը։

Նոյեմբերի 3-ին Ժերար Պիկեն հայտարարել էր, որ առաջիկայում կավարտի կարիերան:

Հիշեցնենք, որ իսպանացի պաշտպանը «Բարսելոնայի» սան է և 1997-2004-ին մարզվել է ակումբի ակադեմիայում: 2004-ին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» ու մինչև 2008-ը պաշտպանել է անգլիական ակումբի գույները: Նույն տարում վերադարձել է «Բարսելոնա», որտեղ ելույթ է ունենում մինչև օրս:

Ժերար Պիկեն «Բարսելոնայի» հետ 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 7 անգամ նվաճել է երկրի գավաթը, 6 անգամ՝ սուպերգավաթը, 3 անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, 3-ական անգամ էլ հաղթել է Չեմպիոնների լիգայում ու աշխարհի ակումբային առաջնությունում:

Պիկեն Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ