Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեն հայտնել է, որ իսպանական Մեդիալիգային կմիանան երկու հանրահայտ ֆուտբոլիստներ:
Նրանցից մեկը «Ոսկե գնդակի» դափնեկիր է, մյուսը՝ աշխարհահռչակ ֆրանսիացի:
Հիշեցնենք, որ փետրվարին կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն նորամուտն էր նշել Մեդիալիգայում:
Մեդիալիգան կոչվում է Թագավորների լիգա: Այն ստեղծել է Ժերար Պիկեն: Հանդիպումներին թիմերը մասնակցում են 7-ական ֆուտբոլիստներով: