Logo

Պիկեն ցանկանում է վերսկսել ֆուտբոլիստի կարիերան

12:23 / 04.01.2023• ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն կարող է վերսկսել ֆուտբոլիստի կարիերան:

35-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ելույթ ունենալ «Անդորրայի» կազմում, որի սեփականատերն է, հաղորդում է Relevo-ն:

Պիկեի ծրագրերը կարող են խառնել Իսպանիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի ֆինանսական կանոնները: Այստեղ է ելույթ ունենում «Անդորրան» և զբաղեցնում 10-րդ տեղը:

2022 թվականի աշնանը Պիկեն հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Նա վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Օսասունայի» դեմ Իսպանիայի առաջնության խաղում:

Հիշեցնենք, որ Պիկեն «Բարսելոնայի» սան է և 1997-2004-ին մարզվել է ակումբի ակադեմիայում: 2004-ին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» ու մինչև 2008-ը պաշտպանել է անգլիական ակումբի գույները: Նույն տարում վերադարձել էր «Բարսելոնա», որի հետ 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 7 անգամ նվաճել է երկրի գավաթը, 6 անգամ՝ սուպերգավաթը, 3 անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, 3-ական անգամ էլ հաղթել է Չեմպիոնների լիգայում ու աշխարհի ակումբային առաջնությունում:

Պիկեն Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ