Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ներկայացրել է թիմի հայտացուցակն «Ալմերիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի տնային խաղում։ Հայտացուցակում տեղ է գտել նաև իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն, որը նոյեմբերի 3-ին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։
35-ամյա ֆուտբոլիստը նշել էր, որ առաջիկա խաղն իր համար վերջինը կլինի «Կամպ Նոու» ստադիոնում։
«Բարսելոնա» - «Ալմերիա» խաղը կկայանա նոյեմբերի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։