Կոլումբացի երգչուհի Շակիրան կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեից բաժանվելուց հետո ստացել է երեխաների խնամակալությունը, տեղեկացնում է El Pais-ը։
Ամանորյա տոներից հետո Շակիրան երեխաների հետ կտեղափոխվի Մայամի, իսկ վերջերս կարիերան ավարտելու մասին հայտարարած 35-ամյա ֆուտբոլիստը կարող է տեսակցել նրանց երբ ցանկանա։
Շակիրան ու Պիկեն բաժանվել էին այս տարվա հունիսին։ Իսպանական մամուլը նշում էր, որ պատճառը ֆուտբոլիստի կողմից դավաճանությունն է։ Պիկեն ու Շակիրան ունեն 2 որդի՝ Միլան ու Սաշան։ Նրանք չէին կարողանում որոշել, թե ում մոտ պետք է մնան երեխաները։ Երգչուհին ցանկանում էր երեխաներին տանել ԱՄՆ, իսկ Պիկեն մտադիր էր ստանալ նրանց խնամակալությունը։