Logo

Պիկե․ «Բարսելոնան» ավելի լավ թիմ է, քան «Ռեալը»

19:18 / 26.10.2023Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ժերարդ Պիկեն կարծիք է հայտնել առաջիկա շաբաթ կայանալիք Էլ կլասիկոյի մասին։ 

«Ես շոու եմ սպասում, քանի որ սա «Բարսելոնա» - «Ռեալ» խաղն է։ Մարդիկ հրաշալի հանդիպում են սպասում։ Սա խաղ է, որը շատ կրքեր ու զգացմունքներ է առաջացնում։

Հույս ունեմ, որ «Բարսելոնան» կհաղթի, քանի որ նրանք խաղում են տանը ու լավ մարզավիճակում են։ Ավելին, «Բարսելոնան» ավելի լավ թիմ է, քան «Ռեալը»,-ասել է Պիկեն, ում խոսքը մեջբերում է ESPN-ը։ 

Շաբաթ օրը՝ Երևանի ժամանակով 18։15-ին Բարսելոնայի Օլիմպիական ստադիոնում կկայանա այս մրցաշրջանի առաջին Էլ կլասիկոն։ 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա