Logo

«Փյունիկը» ժամանել է Հունգարիա

23:35 / 08.07.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ժամանել է Հունգարիայի Մեզեկեվեշդ քաղաք, որտեղ կանցկացնի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հուլիսի 10-ին կմրցի Բելառուսի չեմպիոն Միսնկի «Դինամոյի» դեմ, հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Բելառուսական ակումբները եվրագավաթային հանդիպումներն անցկացնում են չեզոք խաղադաշտում։

Դիմակայության պատասխան խաղը կկայանա հուլիսի 16-ին Երևանի Վազգեն Սարսգյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 20:00-ին:

«Դինամոյի» արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի 16-ակի չեմպիոնը որակավորման երկրորդ փուլում կմրցի «Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի դեմ: «Փյունիկի» ու «Դինամոյի» դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցի «Սլովան» (Սլովակիա) - «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի պարտվողի դեմ:

Ֆոտո՝ «Փյունիկ»

ՉԼ. «Փյունիկի» հայտացուցակը Մինսկի «Դինամոյի» դեմ հանդիպումների համար

Ծանոթ մարզիչ, հայ ֆուտբոլիստների նախկին թիմ. Ինչ սպասել եվրագավաթներում հայկական ակումբների մրցակիցներից

«Փյունիկը» նույն խնդրով է գնում Եվրոպա․ Մելիքյանը կօգտագործի իր ամենաուժեղ կողմը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա