Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» նորվեգական «Բուդյո Գլիմտին» շնորհակալություն է հայտնել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղից առաջ ջերմ ընդունելության համար։
«Բուդյո Գլիմտ» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին Նորվեգիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին, իսկ պատասխան խաղը մեկ շաբաթ անց կանցկացվի Վազգեն Սարգսյանի անվան Երևանի «Հանրապետական» ստադիոնում։ «Բուդյո Գլիմտի» արգելքը հաղթահարելու դեպքում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում կմրցի ռումինական «Սեպսիի» և ղազախական «Ակտոբեի» դիմակայության հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ նախորդ երկու փուլերում «Փյունիկը» երկուական անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0) ու շվեդական «Կալմարին» (2-1, 2-1)։
Նախորդ մրցաշրջանում Հայաստանի 15-ակի չեմպիոնը մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել երրորդ տեղը։


