Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում առաջատար «Փյունիկը» հյուրընկալվելիս 4-1 հաշվով կամային հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ:
Հանդիպման 10-րդ րոպեին տանտերերը Դանիել Աղբալյանի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ:
Դրանից 5 րոպե անց Արտակ Դաշյանը վերականգնեց ստատուս քվոն, իսկ մինչև ընդմիջում Սեմ Հենդրիկսն ու Յուսուֆ Օտուբանջոն հաշիվը դարձրին 3-1: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 3 րոպե անց Խամես Սանթոսը խփեց հյուրերի չորրորդ գոլը:
Այս տուրից հետո Եղիշե Մելիքյանի թիմը վաստակեց 42 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ ԲԿՄԱ-ն 16 միավորով 7-րդն է։
Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր
ԲԿՄԱ - «Փյունիկ»՝ 1-4
Դանիել Աղբալյան, 10 – Արտակ Դաշյան, 15, Սեմ Հենդրիկս, 33, Յուսուֆ Օտուբանջո, 41, Խամես Սանթոս, 48