Logo

«Փյունիկը» պայմանագիր կնքեց «Ժալգիրիսի» պաշտպանի հետ

15:55 / 25.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Երևանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել լիտվական «Ժալգիրիսի» պաշտպան Ժոել Բոպեսուի հետ, հայտնում է հայկական ակումբի պաշտոնական կայքը։

29-ամյա ֆուտբոլիստը «Ժալգիրիսում» հանդես էր գալիս 2021թ. փետրվարից, 159 խաղում խփել է 7 գոլ, կատարել 28 ասիստ։ Նա ակումբի հետ երեք անգամ դարձել է Լիտվայի չեմպիոն, մեկական անգամ էլ` երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր։

Բոպեսուն 2022/23 մրցաշրջանում «Ժալգիրիսի» կազմում Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում մասնակցել է «Փյունիկի» դեմ երկու հանդիպումներին։

Ժոել Բոպեսուն կարիերայի սկզբում խաղացել է ֆրանսիական «Առլեսի» երկրորդ թիմում, այնուհետև «Շատորուում», «Կալեում» և «Էպինալում»։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը հանդես է եկել նաև հյուսիսմակեդոնական «Սկոպյեում» և «Ռաբոտնիչկիում», ուկրաինաիան «Լվովում» ու լատվիական «Ռիգայում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ