Երևանի «Փյունիկը» պատասխանել է «Նոայի» հայտարարությանը։ Ավելի վաղ Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատարն առաջարկել էր փոխել «Փյունիկի» հետ առաջնության 35-րդ տուրի հանդիպման մրցավայրն ու ժամը:
««Նոա» ՖԱ-ի գրառմանն ի պատասխան՝
Համաձայն ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման 2023-2024 մրցաշրջանի կանոնակարգի 11․04-րդ կետի՝ առաջնությունների հաստատված խաղացանկում փոփոխություն կատարելու նպատակով տվյալ խաղի մասնակից ակումբը պետք է տվյալ խաղից նվազագույնը 7 օր առաջ ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի քննարկմանը գրավոր ներկայացնի փոփոխության հստակ պատճառները և հիմքերը։ Խաղացանկը ներառում է ոչ միայն խաղի անցկացման ժամանակացույցը, այլ նաև վայրը։
Հաշվի առնելով վերը նշվածը և այն հանգամանքը, որ վերը նշված վերջնաժամկետը լրացել է և հանդիպմանը մնացել է 4 օր, «Փյունիկ» ՖԱ-ն գտնում է, որ տվյալ հարցը դուրս է իր իրավասությունից, ի նկատի առնելով, որ լրացելը իր կողմից նման հարցով դիմելու ժամկետը։
Հարգանքով՝ «Փյունիկ» ՖԱ»,- նշված է ակումբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության ավարտից երկու տուր առաջ «Նոան» 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մեկ միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Փյունիկին», 6 միավորով՝ լավագույն եռյակը եզրափակող «Արարատ-Արմենիային»: Նախավերջին տուրում՝ մայիսի 21-ին, «Նոան» կհյուրընկալվի «Փյունիկին»: