Logo

«Փյունիկը» նորեկի հետ խաղում խնդիրներ չունեցավ

21:06 / 28.08.2023Ֆուտբոլ
Փյունիկ-Վեստ Արմենիա

Հայաստանի առաջնության 6-րդ տուրում Երևանի «Փյունիկը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունել էր Պրեմիեր լիգայի նորեկ «Վեստ Արմենիային»: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3-0 հաշվով ու դարձավ առաջատար։

Առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց։ Հանդիպման հաշիվը բացվեց 65-րդ րոպեին․ «Փյունիկի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Վիլելան առաջ մղեց տանտերերին, 4 րոպե անց էլ նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն կրկնապատկեց «Փյունիկի» առավելությունը:

75-րդ րոպեին «Վեստ Արմենիայի» պաշտպան Էդմոն Մովսիսյանը «Փյունիկի» ֆուտբոլիստի հարվածից հետո ձեռքով գնդակը հանեց դարպասային գծից: Մրցավար Աշոտ Հարությունյանը Մովսիսյանին հեռացրեց խաղադաշտից և հյուրերի դարպասին նշանակեց 11-մետրանոց, որն իրացրեց Օտուբանջոն՝ դառնալով դուբլի հեղինակ:

5 խաղից հետո «Փյունիկը» վաստակեց 11 միավոր և, շրջանցելով 10-ական միավոր ունեցող «Ալաշկերտին» ու «Ուրարտուին», բարձրացավ առաջին տեղ: Մրցաշարային աղյուսակը եզրափակող «Վեստ Արմենիան» Պրեմիեր լիգայի միակ թիմն է, որը դեռ միավոր չի վաստակել:

Հայաստանի առաջնություն, վեցերորդ տուր

«Փյունիկ» - «Վեստ Արմենիա»՝ 3-0

Լուկաս Վիլելա, 65, Յուսուֆ Օտուբանջո, 69, 76 (11մ),

Հեռացում՝ Էդմոն Մովսիսյան, 75 («Վեստ Արմենիա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա