Logo

«Փյունիկը» նոր պայմանագիր է կնքել Եվգենի Կոչուկի հետ

21:27 / 29.12.2022• Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկը» նոր պայմանագիր է կնքել մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կոչուկի հետ:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» ՖԱ-ի և կիսապաշտպան Եվգենի Կոչուկի միջև պայմանագրի ժամկետը երկարաձգվել է 1 տարով:

Մոլդովացի ֆուտբոլիստը մեր թիմին միացել է այս տարվա հունվարին՝ օգնելով «Փյունիկին» նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումն ու ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է եվրագավաթներում մեր թիմի բոլոր հանդիպումներին»,- ասվում է երևանյան ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 23 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 225 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ