Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» նոր ֆիզիոթերապևտ ունի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Պորտուգալացի Լուիշ Վինագրին մասնագիտական մագիստրոսի աստիճան է ստացել հայրենիքում, նաև անցել է ֆիզպատրաստության մարզչի վերապատրաստում:
34-ամյա մասնագետը ժամանակին աշխատել է Պորտուգալիայի բարձրագույն և երկրորդ լիգաների ակումբներում, իսկ 2015-2016 մրցաշրջանում տեղափոխվել է «Էշմորիշ», որից հետո կարիերան շարունակել է պորտուգալական «Պորտիմոնենսե» թիմում, որի հետ նվաճել է երկրի էլիտար առաջնության ուղեգիր:
Հիշեցնենք, որ 2021-2022 մրցաշրջանում Լուիշ Վինագրին աշխատել է «Արարատ-Արմենիայում»: