Logo

«Փյունիկը» միավորներ կորցրեց «Շիրակի» դեմ արտագնա խաղում

20:00 / 28.11.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի առաջին խաղում Գյումրիում «Շիրակը» հյուրընկալել էր առաջատար «Փյունիկին»: 

Եղիշե Մելիքյանի թիմն առաջին կեսում առաջ անցավ հաշվի մեջ Արտակ Դաշյանի խփած գոլի օգնությամբ: Խաղավերջում «Շիրակը» ոչ-ոքի կորզեց: Տանտերերի կազմում աչքի ընկավ Ռոբերտ Դարբինյանը: 

Այս արդյունքից հետո «Փյունիկը» միավորների քանակը հասցրեց 46-ի ու շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Շիրակը» 13 միավորով 8-րդն է:  

Հայաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Շիրակ» - «Փյունիկ»` 1-1

Ռոբերտ Դարբինյան, 90+1 - Արտակ Դաշյան, 10

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա