Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» մեկնել է Վրաստան, որտեղ կանցկացնի երեք ընկերական հանդիպում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
- «Սամտրեդիա» - «Փյունիկ»՝ հուլիսի 1, 19:00
- «Սամգուրալի» - «Փյունիկ»՝ հուլիսի 3, 19:00
- «Տորպեդո Քութայիսի» - «Փյունիկ»՝ հուլիսի 6,19։00
«Այս շրջանում ընկերական խաղերը շատ կարևոր են մեզ համար, քանի որ մենք ունենք տակտիկական նոր մտահաղացումներ, որոնք պետք է փորձարկենք ու ամրապնդենք եվրագավաթային խաղերի համար»,- նշել է թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
«Փյունիկի» մրցակիցները ներկայացնում են Վրաստանի բարձրագույն լիգան:
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում երկխաղյա դիմակայություն կանցկացնի էստոնական «Նարվա Տրանսի» հետ:


