Logo

«Փյունիկը» մեկնել է Նորվեգիա

19:21 / 08.08.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Նորվեգիա, հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն օգոստոսի 10-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ասպմիրա» ստադիոնում կմրցի «Բուդյո-Գլիմտի» հետ: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին Վազգեն Սարգսյանի անվան Երևանի «Հանրապետական» ստադիոնում։

Եթե «Փյունիկին» հաջողվի երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթել «Բուդյո-Գլիմտին», ապա հաջորդ փուլում Հայաստանի 15-ակի չեմպիոնը կմրցի «Սեպսի» (Ռումինիա) - «Ակտոբե» (Ղազախստան) զույգի հաղթողի հետ: 

«Բուդյո-Գլիմտ» - «Փյունիկ» զույգի հաղթողը 4-րդ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի հյուրի կարգավիճակում օգոստոսի 24-ին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:

Հիշեցնենք, որ նախորդ երկու փուլերում «Փյունիկը» երկուական անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0) ու շվեդական «Կալմարին» (2-1, 2-1)։

Նախորդ մրցաշրջանում երևանյան ակումբը մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել երրորդ տեղը։

Լուսանկարները՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ