Logo

«Փյունիկը» մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա

13:03 / 23.07.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա, որտեղ կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը։

Հուլիսի 24-ին երևանյան ակումբը Օխրիդ քաղաքի «Բիլջանինի Իզվորի» ստադիոնում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոն «Ստրուգայի» հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում երկու խաղերի արդյունքում պարտվել էր (0-0, 0-1) Մինսկի «Դինամոյին» ու եվրագավաթային պայքարում տեղափոխվել Կոնֆերենցիաների լիգա: 

«Ստրուգայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ») - «Օրդաբասի» (Ղազախստան) դիմակայության հաղթողի դեմ։

ԿԼ. Հայկական ակումբների հաջորդ հավանական մրցանակիցները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ