Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկն» Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան ստադիոնում 1-0 հաշվով հաղթեց «Նոային»։ Սա «Փյունիկի» 10-րդ անընդմեջ հաղթանակն էր «Նոայի» դեմ խաղերում։
50-րդ րոպեից «Փյունիկը» խաղում էր 10 ֆուտբոլիստով. խաղադաշտից հեռացվել էր թիմի ավագ Էդգար Մալաքյանը։ 88-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոց հարվածը՝ հանդիպման միակ գոլը խփեց կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։ Ընթացիկ մրցաշրջանում Հարությունյանը խփեց իր երրորդ գոլը։
«Փյունիկն»ընթացիկ մրցաշրջանում տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը և չորրորդ խաղում անընդմեջ սեփական դարպասը պահեց անառիկ։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը շարունակում է մնալ անպարտելի և 20 միավորով առաջին տեղում է։ «Նոան» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը և 12 միավորով 5-րդ տեղում է։
Հայաստանի առաջնություն, 8-րդ տուր
«Նոա» - «Փյունիկ»՝ 0-1
Հովհաննես Հարությունյան, 88 (11մ)