Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» ստադիոնում կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Լեռնային Արցախ» - «Փյունիկ» պատասխան հանդիպումը: Եղիշե Մելիքյանի թիմը հաղթեց 5:2 հաշվով:
Հեթ-տրիկ գրանցեց Թեմուր Ջիկիան:
Երկխաղյա դիմակայության արդյունքում երևանյան թիմն առավելության հասավ ընդհանուր 12:4 հաշվով:
Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Փյունիկի» մրցակիցը հայտնի կդառնա ապրիլի 3-ին՝ «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում ժամը 19:30-ին կայանալիք վիճակահանության ժամանակ:
Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ
«Լեռնային Արցախ» – «Փյունիկ»՝ 2:5
Խուան Օբրեգոն, 69, Տիգրան Հակոբյան, 86 – Էդգար Մալաքյան, 13, Թեմուր Ջիկիա, 17, 22, 36, Գոռ Հակոբյան, 29, ինքնագոլ


