Logo

«Փյունիկը» վստահ հաղթանակով գլխավորեց մրցաշարային աղյուսակը

19:04 / 02.09.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի վերջին խաղում Երևանի «Փյունիկը» հյուրընկալվելիս վստահ հաղթեց Չարենցավանի «Վանին»՝ խփելով 5 անպատասխան գոլ։

Արդյունավետ հանդիպում անցկացրեց Յուսուֆ Օտուբանջոն՝ ձևակերպելով հեթ-տրիկ: 79-րդ րոպեին նիգերիացի հարձակվողի փոխանցումից հետո աչքի ընկավ նաև Էդգար Մալաքյանը: Հանդիպման վերջակետը դրեց բրազիլիացի Ռեժիսը:

Եղիշե Մելիքյանի թիմը տարավ 3-րդ անընդմեջ հաղթանակը և հավաքականների խաղերով պայմանավորված դադարից առաջ 14 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Փյունիկի» մոտակա հետապնդողներն են «Ալաշկերտն» ու «Ուրարտուն», որոնք ունեն 13-ական միավոր: «Վանը» 4 միավորով 8-րդն է:   

Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր

«Վան» - «Փյունիկ»՝ 0-5

Յուսուֆ Օտուբանջո, 21, 42, 49, Էդգար Մալաքյան, 79, Ռեժիս, 90+1

Հեռացում` Դանիել Սիֆուենտես, 90+2 («Վան»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ