Logo

«Փյունիկը» խուսափեց պարտությունից «Արարատի» դեմ խաղում

15:56 / 11.12.2023Ֆուտբոլ
null

«Փյունիկ» - «Արարատ» խաղով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածը։ Տարեվերջյան 20-րդ տուրում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2-2։ Առաջնության առաջատար «Փյունիկը» գրանցեց երրորդ անընդմեջ ոչ-ոքին։

«Արարատի» կազմում դուբլի հեղինակ դարձավ կամերունցի կիսապաշտպան Հաջի Իսա Մուստաֆան, իսկ դաշտի տերերից աչքի ընկան բրազիլացի վինգեր Վագներ Գոնսալվեսն ու կոլումբացի պաշտպան Խուան Բրավոն։

Ձմեռային ընդմիջումից առաջ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 48 միավորով։ 2-3-րդ տեղերը բաժանող «Նոան» ու «Արարատ-Արմենիան» ունեն 42-ական միավոր, իսկ «Արարատը» 21 միավորով 7-րդն է։

Հայաստանի առաջնությունը ձմեռային դադարից հետո կվերսկսի փետրվարին։

Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր

«Փյունիկ» - «Արարատ»՝ 2-2

Վագներ Գոնսալվես, 1, Խուան Բրավո, 85- Հաջի Իսա Մուստաֆա, 4, 55

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ