Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Փյունիկն» ընդունեց երկրորդ տեղում գտնվող «Նոային» ու հաղթեց 3-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը երրորդ րոպեին բացեց հյուրերի հոլանդացի վինգեր Իլիաս Ալհաֆթը, սակայն մինչև ընդմիջում «Փյունիկը» հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում խփեց ևս 2 գոլ։ Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Վագներ Գոնսալվեսը։
«Փյունիկը» միավորների քանակը հասցրեց 45-ի և արդեն 12 միավոր է գերազանցում «Նոային»։
Հայաստանի առաջնություն, 17-րդ տուր
«Փյունիկ» - «Նոա»՝ 3-1
Հովհաննես Հարությունյան, 45+1(11մ), 59, Վագներ Գոնսալվես, 47 – Իլիաս Ալհաֆթ, 3