Երևանի «Փյունիկը» և մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կոչուկը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կոչուկը Հայաստանի 15-ակի չեմպիոնին միացել էր 2022 թվականի հունվարին: «Փյունիկի» հետ 30-ամյա կիսապաշտպանը 2021/22 մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն: Մոլդովացի ֆուտբոլիստն իր ներդրումն է ունեցել նախորդ տարվա եվրագավաթային հաջողություններում, մասնավորապես, մասնակցել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի որակավորման փուլերի բոլոր խաղերին, ինչպես նաև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6 հանդիպումներին ու գոլ խփել Բրատիստավայի «Սլովանի» հետ արտագնա խաղում (2:1):
«Փյունիկում» Եվգենի Կոչուկն անցկացրել է 38 հանդիպում, դարձել մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: