Logo

«Փյունիկը» հավաք կանցկացնի Վրաստանում

11:10 / 05.09.2023Ֆուտբոլ
Փյունիկ-ուսումնամարզական հավաք

Հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադարի ընթացքում «Փյունիկը» կարճատև ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Երևանյան ակումբը Թբիլիսի կմեկնի սեպտեմբերի 6-ին, Երևան կվերադառնա 4 օր անց: 

Հավաքի ընթացքում Եղիշե Մելիքյանի գլխավորած կոլեկտիվը սեպտեմբերի 9-ին կանցկացնի նաև ստուգողական հանդիպում վրացական «Սաբուրթալոյի» հետ, որը 3-րդ տեղում է Վրաստանի առաջնությունում:

Գլխավոր թիմի հետ հավաքին կմասնակցեն «Փյունիկ Ակադեմիայի» խաղացողներ Հարություն Ասատրյանն ու Վյաչեսլավ Աֆյանը, ինչպես նաև «Փյունիկ 2008»-ի դարպասապահ Արթուր Պետրոսյանը: 

Երևան վերադարձից հետո թիմը կսկսի նախապատրաստվել ԲԿՄԱ-ի դեմ Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղին, որը կկայանա սեպտեմբերի 16-ին Աբովյանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ