Logo

«Փյունիկը» հավաք կանցկացնի Անթալիայում

19:10 / 09.01.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Փյունիկը» ուսումնամարզական հավաք կանցկացնի թուրքական Անթալիա քաղաքում հունվարի 15-ից փետրվարի 15-ը՝ նախապատրաստվելով ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հավաքի առաջին հատվածում Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբը շեշտը կդնի տեխնիկական ու ֆիզիկական պատրաստվածության վրա, իսկ երկրորդ հատվածում՝ տակտիկա-տեխնիկական, բացի դրանից, նռնագույնները կանցկացնեն ստուգողական հանդիպումներ:

«Մենք շատ պատասխանատու ենք վերաբերվում հավաքներին, քանի որ դա այն է, ինչը թույլ կտա մեզ հետագայում պայքարել չեմպիոնության համար: Թուրքիային այլընտրանք չկա՝ թե՛ կազմակերպչական մակարդակով, թե՛ սպարինգ մրցակիցների, և թե՛ այնտեղ առկա հնարավորությունների տեսանկյունից: Այնտեղ, իրոք կա պրոֆեսիոնալ մոտեցում, ու առկա պայմանները լավագույնն են:

Իրավիճակն այնպիսին է, որ այս հավաքից հետո մենք պատշաճ պայմաններ չենք ունենա մինչև մրցաշրջանի ավարտը պատրաստվելու համար և հիմա մեզ համար կարևոր է առավելագույն օգուտ քաղել»,- ասել է ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը՝ առաջիկա հավաքի մասին:

Հիշեցնենք, եր երևանյան ակումբն արձակուրդի է մեկնել առաջնության առաջատարի կարգավիճակում ու այս տարվա առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի «Արարատ-Արմենիայի» դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա