Logo

«Փյունիկը» հաստատեց Օսեյանի նշանակումը

22:17 / 11.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

38-ամյա Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ֆուտբոլային շրջապտույտ. Օսեյան-Մելիքյան-Օսեյան: 2021 - Մելիքյանը փոխարինում է Օսեյանին, 2025 - Օսեյանը փոխարինում է Մելիքյանին: Որոշ պատմություններ սիրում են շարունակվել»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Օսեյանի` «Փյունիկը» գլխավորելու մասին գրել էր «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

Օսեյանը 2020 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր գլխավորել էր «Փյունիկը»: Նա նաև երկու տարբեր ժամանակահատվածներում «Արարատ-Արմենիայում» Վարդան Մինասյանի օգնականն էր, 2023 թվականին կարճ ժամանակով Մինասյանի հետ աշխատել էր նաև վրացական «Թելավիում»:

Օսեյանը նաև գլխավորել է Հայաստանի Մ17, Մ18, Մ19 հավաքականները: Նա 2018 թվականին կարճ ժամանակահատվածով եղել է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում:

Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանն օրեր առաջ նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ