Logo

«Փյունիկը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

23:15 / 29.11.2023Ֆուտբոլ
null

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը որոշում է կայացրել չառաջադրել թեկնածու դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։

Ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը կանցկացնի մամուլի ասուլիս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին ընդառաջ:

Արթուր Սողմոնոյանը հանդես կգա մի շարք հայտարարություններով, նաև գնահատական կտա ՀՖՖ ղեկավարության գործունեությանը իրենց պաշտոնավարման ընթացքում:

Մամուլի ասուլիսը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին «Բեստ վեստեռն Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում (հասցե՝ Իտալիայի փող.,1 շենք) ու կմեկնարկի ժամը 13:00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ