Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի մեկնարկային խաղում Երևանի «Փյունիկը» մրցակցի խաղադաշտում 3-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Չարենցավանի «Վանի» նկատմամբ։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի գոլերը խփեցին բրազիլացիներ Ագդոն Մենեզեսը, Խամես Սանթոսը և վենեսուելացի Խոսե Կարաբալյոն։ Դաշտի տերերի կազմում հաշիվը վերջնամասում կրճատեց փոխարինման դուրս եկած գամբիացի հարձակվող Կաջալի Դրամեհը։
Հայաստանի գործող չեմպիոնը 9 խաղից հետո ունի 19 միավոր և հավասարվեց առաջատար «Ուրարտուին», որն այս պահին մրցում է «Արարատի» հետ։ «Վանը» 17 միավորով չորրորդ տեղում է։
Fastex Պրեմիեր լիգա, 10-րդ տուր
«Վան» - «Փյունիկ»` 1-3
Կաջալի Դրամեհ, 86 - Ագդոն Մենեզես, 33, Խոսե Կարաբալյո, 45, Խամես Սանթոս, 77
Fastex Պրեմիեր լիգա. «Վան» - «Փյունիկ» և տուրի մյուս հանդիպումներին ընդառաջ
Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայությունը


