Logo

«Փյունիկը» ևս մեկ տրանսֆեր է իրականացրել

20:09 / 01.02.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Պրեմիեր լիգայի հաղթող Երևանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել ռուս կիսապաշտպան Դանիիլ Կուլիկովի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կուլիկովը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, 2018 թվականին նորամուտն է նշել ռուսական ակումբի գլխավոր թիմում: Նա դարձել է Ռուսաստանի կրկնակի գավաթակիր (2018/19, 2020/21թթ.) և սուպերգավաթակիր (2019թ.):

Ռուս ֆուտբոլիստը «Լոկոմոտիվում» անցկացրել է 89 խաղ։ Կուլիկովը կես տարի հանդես է եկել նաև ռուսական «Ռոդինայում»:

26-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Մինսկի «Դինամոն» էր, որը 2024 թվականին դարձել է Բելառուսի չեմպիոն:

2020-21թթ. Դանիիլ Կուլիկովը հանդես է եկել նաև Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, մասնակցել է մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2021թ. առաջնության հիմնական փուլին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա