Logo

«Փյունիկը» ևս երկու նորեկ ունի

20:51 / 07.07.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» պայմանագիր է կնքել բրազիլացի պաշտպան Ալեմաոյի և ուկրաինացի հարձակվող Վլադիսլավ Կուլաչի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ալեմաոն 2020 թվականից հանդես էր գալիս «Արարատ-Արմենիայիում», որտեղից հեռացել է 2023/24 մրցաշրջանի ավարտին։ 31-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում անցկացրել է 119 խաղ, խփել 10 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Կուլաչը խաղացել է ուկրաինական այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Դոնեցկի «Շախտյորը», Կիևի «Դինամոն», Լուգանսկի «Զարյան», «Վորսկլան»։ Նա 2020/21 մրցաշրջանում «Վորսկլայի» կազմում Ուկրաինայի Պրեմիեր լիգայում խփել է 15 գոլ ու դարձել առաջնության լավագույն ռմբարկու։ 31-ամյա հարձակվողը 8 խաղում 3 գոլ է խփել Ուկրաինայի Մ21 հավաքականում։ Նա նաև մեկ անգամ հրավիրվել է իր երկրի ազգային հավաքական։ Transfermarkt-ը Կուլաչի տրանսֆերային արժեքը գնահատում է 400 հազար եվրո։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի կազմը համալրել էին պորտուգալացիներ, հարձակվող Ժոաու Պարեդեսը, կիսապաշտպան Մարտիմ Մայան, Հայաստանի հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը և «Ալաշկերտի» ու «Արարատ-Արմենիայի» նախկին ֆուտբոլիստ Ագդոն Մենեզեսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա