Երևանի «Փյունիկը» և «Ուրարտուն» ընկերական հանդիպում են անցկացրել Վրաստանում։ Գրանցվել է 1-1 հաշիվը։
Հայաստանի նորընծա չեմպիոնի գոլը խփել է նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն:
Հիշեցնենք, որ «Փյունիկը» պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղերին, իսկ «Ուրարտուն»՝ Կոնֆերենցիաների լիգայի։


