Logo

«Փյունիկը» երկրպագուներին հորդորել է ստադիոն գնալ խաղից 2 ժամ առաջ, Արաս Օզբիլիսի կոչը (տեսանյութ)

14:04 / 03.11.2022Հայկական ֆուտբոլ
Արաս Օզբիլիս

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը երկրպագուներին կոչ է արել գնալ ստադիոն և երևանյան ակումբին աջակցել շվեյցարական «Բազելի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղում։

«Փյունիկը» երկրպագուներին հորդորել է ստադիոն ժամանել հանդիպումից 2 ժամ առաջ։

««Բազելի» հետ խաղում մենք ակնկալում ենք ռեկորդային քանակի հանդիսատես: Շնորհակալություն ենք հայտնում ձեզ աջակցության համար, միաժամանակ կոչ ենք անում ժամանել ստադիոն հանդիպման մեկնարկից 2 ժամ առաջ: Շնորհակալություն»,- ասվում է ակումբի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ «Փյունիկ» - «Բազել» խաղը կկայանա նոյեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 21:45-ին։ Հանդիպումը կսպասարկի Ռումինիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Օրասիո Ֆեսնիկի գլխավորությամբ։

Վերջին տուրից առաջ H խմբի առաջատարներն են «Բազելն» ու Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը», որոնք հավաքել են 8-ական միավոր։ «Փյունիկն» ունի 6 միավոր, իսկ խմբի հետնապահ լիտվական «Ժալգիրիսը»՝ 5:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ