«Փյունիկը» երկարաձգել է պայմանագրի ժամկետը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։
45-ամյա մասնագետը «Փյունիկը» մարզում է 2021 թ. հունվարից։ Ակումբը նրա գլխավորությամբ երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, ինչպես նաև մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին։