Ֆուտբոլի կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի հաղթող է դարձել «Փյունիկ-աղջիկներ» թիմը: Երևանյան թիմը Հայաստանի չեմպիոն է դարձել երկրորդ տարին անընդմեջ:
Մարտի 26-ին Արմեն Բարեղամյանի գլխավորած թիմը 1:0 հաշվով հաղթել է «Արարատ-Արմենիա-աղջիկներ» թիմին: Միակ գոլը խփել է Անի Ղուկասյանը:
«Փյունիկը» հաղթել է բոլոր խաղերը և առաջնության ավարտից 5 տուր առաջ անհասանելի է դարձել հետապնդողների համար:


