Logo

«Փյունիկը» դարձավ Հայաստանի 16-ակի չեմպիոն

19:27 / 25.05.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Փյունիկը» 16-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վերջին՝ 36-րդ տուրում, Գյումրիի քաղաքային ստադիոնում հյուրընկալվեց «Շիրակին» և առավելության հասավ 1-0 հաշվով: Խաղի միակ գոլը 54-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը:

Զուգահեռ ընթացող խաղում էլ «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունեց «Վեստ Արմենիային» և կամային հաղթանակի հասավ 3-1 հաշվով:

«Փյունիկը» 82 միավորով գրավեց առաջին տեղը, «Նոան» 80 միավորով երկրորդն է: «Փյունիկը» նախորդ անգամ չեմպիոնական տիտղոսը նվաճել էր 2021/2022 մրցաշրջանում:

«Փյունիկն» ամռանը պայքարը կսկսի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, «Նոան», «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն» հանդես կգան Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում:

«Շիրակը» 33 միավորով առաջնությունն ավարտեց 8-րդ տեղում, «Վեստ Արմենիան» 37 միավորով գրավեց 7-րդ տեղը:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մրցաշրջանի վերջին խաղում «Ալաշկերտը» կընդունի «Արարատ-Արմենիային»:

Հայաստանի Պրեմիեր լիգա, 36-րդ տուր

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 0-1

Արտակ Դաշյան, 54

Հեռացում՝ Մորի Կոնե, 84 («Շիրակ»)

«Նոա» - «Վեստ Արմենիա»՝ 3-1

Արթուր Միրանյան, 30 (11մ), Պաբլո Սանտոս, 79, Ջասթին Մեթյու, 90+12 - Հաջի Դրամե, 9

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ