Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Փյունիկը» սեփական խաղադաշտում 6-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Չարենցավանի «Վանի» նկատմամբ։ Երևանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 39 միավորով և 10 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիայից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ «Վանը» 7 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է։
Հայաստանի առաջնություն, 15-րդ տուր
«Փյունիկ» - «Վան»՝ 6-0
Սեմ Հենդիկս, 7, Գուստավո Մարմենտինի, 35, Յուսուֆ Օտուբանջո, 46, 72, Հովհաննես Հարությունյան, 63, Լևոն Վարդանյան, 77