«Փյունիկը» Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի վերջին խաղում «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ընդունեց գործող չեմպիոն «Ուրարտուին» և վստահ հաղթանակ տարավ 5-0 հաշվով:
Գոլի հեղինակ դարձան ռուս պաշտպան Միխայիլ Կովալենկոն, բրազիլացի վինգեր Վագներ Գոնսալվեսը, կիսապաշտպան Դավիթ Դավիդյանը, հարձակվողներ, նիգերիացի Յուսուֆ Օտուբանջոն և նիդերլանդցի Սեմ Հենդրիքսը:
«Փյունիկը» 67 միավորով վերադարձավ երկրորդ տեղ, Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մեկ միավոր է զիջում առաջատար «Նոային», որն այս տուրում պարտվել էր Գյումրիի «Շիրակին»։ Երրորդ տեղ նահանջած «Արարատ-Արմենիան» ունի 65 միավոր: Դմիտրի Գունկոյի թիմն էլ 44 միավորով մնաց չորրորդ տեղում:
Հայաստանի Պրեմիեր լիգա, 31-րդ տուր
«Փյունիկ» - «Ուրարտու»՝ 5-0
Միխայիլ Կովալենկո, 3, Վագներ Գոնսալվես, 8, Դավիթ Դավիդյան, 71, Յուսուֆ Օտուբանջո, 78, Սեմ Հենդրիքս, 90+1
Ֆոտո՝ «Փյունիկ»