Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» Աբու Դաբիի մարզական հավաքի վերջին խաղում 0-2 հաշվով պարտվել է ռուսական «Զենիթին»: Սանկտ Պետերբուրգը ներկայացնող թիմի գոլերը խփել են Ալեքսանդր Երոխինն ու Ալեքսանդր Սոբոլևը:
Եղիշե Մելիքյանի թիմն այս հավաքի ընթացքում նաև 2 ընկերական հանդիպում է անցկացրել Եկատերինբուրգի «Ուրալի» հետ: Առաջին խաղն ավարտվել է ռուսական թիմի 4-1 հաշվով հաղթանակով, իսկ երկրորդ խաղում հաջողությունն ուղեկցել է «նռնագույններին» (1-0):
«Փյունիկը» Fastex Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 17 խաղում վաստակել է 37 միավոր ու երրորդ տեղում է:


