Logo

«Փյունիկն» ընկերական խաղում հաղթել է վրացական ակումբին

13:33 / 01.07.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի նորընծա չեմպիոն «Փյունիկն» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Երևանյան ակումբը հավաքի վերջին ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է վրացական «Գագրային»։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմից գոլի հեղինակ է դարձել նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։ Մեկ գոլ էլ խփել է փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը։

Հիշեցնենք, որ «Փյունիկը» հունիսի 16-ից էր Վրաստանում անցկացնում հավաք, որի ընթացքում նաև մրցել էր Երևանի «Ուրարտուի» դեմ. գրանցվել էր 1-1 հաշիվը։

«Փյունիկը» պատրաստվում է Բելառուսի չեմպիոն Մինսկի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի դիմակայությանը, որի առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 10-ին Հունգարիայում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա